Քաղաքական Միջազգային 

Կրեմլը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ հրադադարի ռեժիմին

Կրեմլը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ հրադադարի ռեժիմին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ձեռնարկվում են եռանդուն ջանքեր թե՛ Ռուսաստանի, Երևանի ու Բաքվի գծով, թե՛ համապատասխան միջազգային կառույցների: Այդ ջանքերը կշարունակվեն, որպեսզի առաջին հերթին ապահովվի վերադարձ հրադադարի ռեժիմին»,- ասել է նա:

Պեսկովի խոսքով՝ հրադադարի ռեժիմին վերադառնալը հիմա առաջնահերթ խնդիր է: Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է «նվազագույնի հասցնել մարտական գործողությունների նման վերսկսման վնասը կարգավորման գործընթացի վրա»:

Պեսկովը իր խոսքում հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ հակամարտության երկու կողմերին Ռուսաստանի կողմից սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ: «Ես հիմա կբացառեի իմ կողմից այս թեմայով մեկնաբանությունները»,- ասել է նա:

Նույն շարքից