ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանում, Արագածում, Սևանում, Մարալիկում, Աշոցքում, Ստեփանավանում, Սիսիանում, Հրազդանում, Սարավանում, Ջերմուկում, Գորիսում , Մեղրիում տեղում է ձյուն:
Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: