Ապրիլի 5-ին Վիեննայում Մինսկի խմբի խորհրդակցություններ կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի իրադրության սրվելու կապակցությամբ: Այդ մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր հայտնել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
Նշենք, որ Ֆրանսիան դեռ ապրիլի 2-ին անհանգստություն Է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության կտրուկ սրվելու կապակցությամբ եւ հորդորել կողմերին՝ անհապաղ դադարեցնել կրակը:
«Մինսկի խմբի համանախագահները նույնպես դատապարտել են ուժի այդ կիրառումը եւ հորդորել՝ պահպանել հրադադարի ռեժիմը: Նրանք ապրիլի 5-ին Վիեննայում կմիանան Մինսկի խմբի հանդիպմանը, ինչպես նաեւ կմասնակցեն ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի աշխատանքին»,-հայտնել Է Նադալը: