Հասարակություն 

Հիանալի մշակված օպերացիա էր. Հրանտ Մելիք-Շահնազարյանը ուղղաթիռի օդաչուներին տարհանելու մասին

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել խոցված ուղղաթիռի օդաչուներին տարհանելու կապակցությամբ։

«Հայ օդաչուներին տարհանելու գործողությունը շատ ջանք ու եռանդ պահանջեց մեր զինվորականներից: Հիանալի մշակված և մի քանի օր շարունակ իրականացվող օպերացիա էր, որն այսօր վերջապես հաջողությամբ պսակվեց:

Քիչ առաջ հաջողվեց կապ հաստատել գործողության կազմակերպիչներից մեկի հետ: Այն ինչ մի երկու բառով պատմեց այլ կերպ հնարավոր չէ նկարագրել, քան հատուկ ստորաբաժանումների պատերազմ:

Անցած 2-3 օրերի ընթացքում մեր տղաները մանրամասն ուսումնասիրել են տեղանքը, թշնամու քանակը, նրանց տեղաբաշխվածությունը, առկա զենքի որակը... ամեն, ինչ մի խոսքով. նույն ժամանակահատվածում ուղղաթիռի խոցման վայրում և դրա հարակից տարածքներում թշնամու առնվազն հինգ հատուկջոկատային է ոչնչացրել և վերջապես էսօր փառքով ավարտել են իրենց գործը:

Իսկական հերոսներն այդպիսինն են լինում, հալալ ա մեր զինվորներին և բանակի հրամանատարությանը: Վստահ եմ, որ հայ օդաչուների մարմինների տարհանման այս գործողությունը դասագրքային նյութ է դառնալու մեր, իսկ միգուցե նաև աշխարհի շատ այլ երկրների, ապագա հետախույզների և հատուկ ջոկատայինների համար»։

Նույն շարքից