Հասարակություն 

Տղերքի աճյունները մեզ մոտ են, հավերժ փառք իրենց. Դավիթ Սանասարյան

«Տղերքի աճյունները մեզ մոտ են, հավերժ փառք իրենց, ամրություն հարազատներին, բարձ ոգի զինվորներին, շնորհակալություն մեր հետախուզությանը: Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը մեր նահատակված հերոսները վերադարձվեցին: Սա ուրախություն չի, սա պատվի մի փոքր վերականգնում է»։

Ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, ով 6 օր շարունակ հացադուլ է հայտարարել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց՝ պահանջով, որ Հայաստանին վերադարձվեց խոցված օդաչուի անձնակազմի մարմինները:

Նույն շարքից