Հասարակություն 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 1-ից 4-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 41 դեպքից բացահայտվել է 39-ը:

Բացահայտվել է գողության` 21, խարդախության` 11, հարկերից խուսափելու` 4, կողոպուտի, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, մաքսանենգության, դրամանենգության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, գողության` 6, սպանության, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 43-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից