ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Գորիս-Սիսիան, Սիսիան-Կապան, Մեղրի-Քաջարան (Մեղրիի սարի հատված) ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է մառախուղ (10-17-րդ կմ):
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: