Ապրիլի 4-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Բնակարանի լոգարանում հայտնաբերվել է Մ. Մ.-ի դին (1954 թ. ծնված):
Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: