Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Նրանք կոչ են արել տարածաշրջանում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հայտնում է RIA Novosti-ն:
«ԱԳ նախարարները լուրջ անհանգստություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ՝ կոչ անելով անմիջապես դադարեցնելու ռազմական գործողությունները: Պայմանավորված է ակտիվացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ջանքերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ազդելու և կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը: Լավրովը և Քերին դատապարտել են առանձին «արտաքին խաղացողների» Ղարաբաղի շուրջ հակամարտությունը խթանելու փորձերը»:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: