Հայաստան Ռազմական 

Մեզ մոտ առկա են Ադրբեջանի զինուժի կողմից ռազմական հանցագործությունների փաստեր. ՊՆ փոխնախարար

Հայկական կողմի մոտ առկա են ադրբեջանական զինուժի կողմից կատարված գործողությունների մի շարք փաստեր, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ռազմական հանցագործություններ են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին մանրամասներ ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվել է նաեւ, որ հայկական կողմի մոտ առկա են ադրբեջանական զինուժի կողմից կատարված գործողությունների մի շարք փաստեր, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ռազմական հանցագործություններ են:

Կարոլին Դույեզին իր հերթին նշել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունը պատրաստ է օժանդակել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մոտ տեղակայված բնակավայրերի բնակչությանը, ինչպես նաեւ համապատասխան կերպով արձագանքել ու պատվիրակության իրավասության շրջանակներում միջոցներ ձեռնարկել` անհայտ կորած անձանց ճակատագրերի բացահայտման եւ զոհվածների աճյունների փոխանակման աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Նույն շարքից