ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին զգուշացրել է Ադբրեջանի ՊՆ այն հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին:
Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանի ՊՆ այն հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին. այս կապակցությ ամբ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը զգուշացրել է Անջեյ Կասպրշիկին: Իսկ Հասանովին ասում ենք` թող փորձի...»,- գրել է Հովհաննիսյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հոխորտացել է հարվածել Ստեփանակերտին:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժիպաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: