Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր երեկոյան այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու և իր հայրապետական օրհնությունն ու զորակցությունը փոխանցելու վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի սահմանին մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակագից:
Տեսակցության ընթացքում Նորին Սրբությունն օրհնել է վիրավոր զինվորներին` մաղթելով, որպեսզի շուտափույթ ապաքինվեն և շարունակեն իրենց հայրենանվեր ծառայությունը:
Նորին Սրբությանն ուղեկցել են ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոսպոս Տիգրանյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ու «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը: