Հասարակություն 

Աշխարհի ամենագեղեցիկ կիրճը գտնվում է Իսլանդիայում

analitik.am

Ֆյադրարգլյուֆուր կիրճը (Fjaðrárgljúfur), որը հայտնի է իր անհավանական գեղեցկությամբ, գտնվում է Իսլանդիայի հարավ-արևելքում: Զմրուխտե ժայռեր, գետի լազուրե ջուր, որ ձգվում է դեպի օվկիանոս, այս կիրճը այցելուներին պարգևում է իսկապես անմոռանալի տեսարան՝ գրում է kulturologia.ru-ն:


Ձորը կղզու ներսով ձգվում է գրեթե 2 կմ, իսկ ժայռերի գագաթից մինչև կիրճի խորքը մոտ 100 մետր է, այնպես որ՝ խորհուրդ չի տրվում մոտենալ: Հատուկ այցելուների համար կա 2 արահետ, որը տանում է կիրճի գագաթը, ինչպես նաև դեպի Ֆյադրա գետը:

Կիրճը ձևավորել է ավելի քան 1 մլն տարի առաջ՝ հալչող սառցադաշտերից հոսող ջրի էրոզիայի հետևանքով:


 

Ժայռերից մեկը իր տարօրինակ ձևի պատճառով ստացել է «Տրոլի մատ» անվանումը:

 

Կիրճը դժվար չէ գտնել. այն գտնվում է Իսլանդիայի համար բարեհունչ՝ Կիրկյուբեյարկլաուստուր (Kirkjubaejarklaustur) անվանմամբ գյուղակի կողքին:


Նույն շարքից