Հասարակություն 

Փոթիի և Բաթումի նավահանգիստները փակվել են փոթորկի պատճառով

analitik.am

Վրաստանի խոշորագույն նավահանգիստները Սև ծովի ափին՝ Փոթին և Բաթումը, երեկ փակվել են ուժեղ փոթորկի պատճառով, գրում է apsny.ge-ն։

 

«Բոլոր նավերը, որոնք գտնվել են նավահանգստում, դուրս են բերվել բաց ծով և սպասում են»,- հայտնել է «Բաթումի ծովային նավահանգիստ» ընկերության գլխավոր տնօրեն Իլյա Ցիվաձեն։

 

Նրա խոսքով՝ ծովի ալեկոծությունը գրանցվել է 5-6 բալային մակարդակով։

 

Փոթիի նավահանգստի ղեկավարը հայտնել է, որ իրենց մոտ նույն իրավիճակն է։ Օդերևութաբանները խոստանում են, որ ծովը «կհանգստանա» միայն երկուշաբթի երեկոյան։

Նույն շարքից