Հայաստան Միջազգային Քաղաքական 

Լավրովը, Մատվիենկոն և Կոսաչևը՝ ղարաբաղյան հակամարտության մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Արցախում պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին Բաքվին և Երևանին ուղղված կոչերը տեղ կհասնեն: Նրա խոսքերով, Մոսկվան լուրջ անհանգստացած է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով:

Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան չի մեղադրում արտաքին ուժերի կամ արտաքին խաղացողներ, այդ թվում նաև Թուրքիային՝ վերջիններից մեղավոր համարելով ներկայիս լարվածության մեջ: Նրա կարծիքով, Անկարան հիմա պետք է կենտրոնանա ահաբեկիչներին աջակցություն տրամադրելը դադարեցնելու վրա:

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է հասկանան իրենց պատասխանատվությունը և թույլ չտալ հակամարտության թեժացում, կողմերը պետք է դադարեցնեն կրակը և նստել բանակցային սեղանի շուրջ: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել կրակի դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման համար:

ՌԴ պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի քաղաքականությունը չի համապատասանում համաշխարհային գերտերությունների քաղաքականությանը և յուղ է լցնում կրակի վրա: Իսկ Ռուսաստանն ու մյուս երկրները կապ են պահպանում երկու կողմերի հետ: Կոսաչևի խոսքերով, Անկարայի գործողությունները փաստացիորեն հակասում են միջազգային հանրության հետաքրքրություններին:

Նույն շարքից