Հասարակություն 

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

 Մարտունուց դեպի Գավառ և Մարտունուց դեպի Վարդենիս տանող ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) նոյեմբերի 24-ին՝ ժամը 12: 30–ի դրությամբ, տեղ - տեղ մերկասառույց է:  Թալինի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի, Ջերմուկի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին, Վարդենյաց (Սելիմի ) և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:



Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից