Որոշ տեղեկություններով, Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ադրբեջանական ջոկատը լքել է սիրիական Ռաքքան և թվով 50-70 ահաբեկիչներ Թուրքիայի տարածքով վերադարձել են Ադրբեջան, որպեսզի մասնակցեն հայկական ուժերի դեմ մարտական գործողություններին: Այս մասին գրում է ռուսական Lifenews կայքը։
Սա դուր չի եկել ահաբեկչական խմբավորման ղեկավարությանը, հասունացել է իսկական սկանդալ, քանի որ ԻՊ ահաբեկիչները շատ ցավագին են մոտենում կարգուկանոնին: Դա լրջագույն նշանակություն ունի հատկապես հիմա՝ սիրիական կառավարական ուժերի հաջողությունների ֆոնի վրա: Հարկ է նշել, որ ադրբեջանական ջոկատը անդամներին նախկինում մեղադրում էին դավաճանության մեջ:
Հավելենք, որ մինչև այս պահը Սիրիայում պաշտոնական տվյալներով սպանվել է ավելի քան 100 ադրբեջանցի ահաբեկիչ, սակայն իրականում թիվը կարող է ավելի մեծ լինել։