Հասարակություն 

Բնապահպանության նախարարության պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 2.13 մլն դրամ գումար

analitik.am

ՀՀ բնապահպանության նախարարության՝ նոյեմբերի 17-21-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների ևԲնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.28 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 524.1 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես, Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի երկու որոշում, իսկ Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 99.57 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման հինգ գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 394.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Կոտայքի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերիխախտման համար կայացվել է 300 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:


Արագածոտնի տարածքային և ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժինների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Մարտունու բաժինների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում, իսկ առգրավված 32.3 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Հայտնաբերվել և առգրավվել է նաև տիրազուրկ 28 հատ (17 կգ) սիգ տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:


Արմավիրի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:


Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:


Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 2.13 մլն դրամ գումար:  

Նույն շարքից