Հասարակություն 

Ամերիկացին հնդկահավ ուտելու արագության նոր ռեկորդ է սահմանել

analitik.am

Ամերիկացի Ջոուի Չեստնատը նոր ռեկորդ է սահմանել հնդկահավ ուտելու արագությամբ. նա կերել է ավելի քան 4.2 կգ հնդկահավ 10 րոպեում, գրում է Газета-ն։

 

Մրցումներն անցկացվել են Մաշանտակետ քաղաքում (ԱՄՆ, Կոնեկտիկուտ նահանգ)։ Միջոցառումը նվիրված է եղել Երախտագիտության օրվան։ Յուրաքանչյուր մասնակցի տրվել է մեկ ամբողջական 9 կգ-ոց հնդկահավ։ Նրանք պետք է որոշեին հնդկահավ ուտելու լավագույն տարբերակը՝ առանց դանակ-պատառաքաղ օգտագործելու։

 

Չեստնատը շահել է 5.000 դոլար։ Նա գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանել էր Սոնյա Թոմասը 2011-ին. նա կերել էր մոտ 2.4 կգ 10 րոպեում։
 

Նույն շարքից