Հասարակություն 

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում է տեղի ունենում օդաչուների հոգեհանգստի արարողությունը

Երևանի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում է տեղի ունենում Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը: 

Զոհված անձնակազմի հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու համար եկեղեցու մուտքի մոտ մարդկային մեծ հերթ է գոյացել:  Ժամը 18:30-ին Սուրբ Սարգիս եկեղեցի կայցելեն նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ին տեղի կունենա սգո միտինգ Եռաբլուրում և հուղարկավորություն՝ զինվորական արարողակարգով: 

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը youtube-ի իր ալիքում տեղադրել է նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի վայրից անձնակազմի տարհանման մասին հատուկ նշանակության գործողության տեսանյութը։

Հիշեցնենք նաև, ԼՂՀ զինված ուժերը նոյեմբերի 12-ին դիմել են հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:

Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Իսկ Ադրբեջանի բանակը նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Արցախի սահմանին հայկական կողմի կրակից ունեցել է երկու կորուստ:

Նույն շարքից