Հասարակություն 

Մայորը՝ուղղաթիռի անձնակազմի 3 անդամների մասին

analitik.am

Ավիացիոն զորամասի շտաբի պետի տեղակալ, մայոր Վաչագան Ստեփանյանը, ով շփվել և ճանաչել է բոլոր երեք օդաչուներին, լրագրողների հետ զրույցում խոսեց նրանց մասին։ 

«Սերգեյը հոյակապ անձնավորություն էր` բարձր ինտելեկտով օժտված: Լեյտենանտ Սարգիս Ղազարյանը նույնպես շատ խելացի, իր գործին նվիրված մարդ էր, ավարտել է ավիացիոն ինստիտուտը կարմիր դիպլոմով, իսկ Ազատի երազանքն էր մասնակցել զորավարժությունների»,-ասաց նա։ 

Խոսելով հակառակորդի գործողությունների մասին՝ մայոր Ստեփանյանն ընդգծեց` հակառակորդը միշտ եղել է այն հակառակորդը, ով ունակ է եղել գիշերը կացնով հարվածել քնածին: 

Նա նաև նշեց, որ իրավիճակի հետագա սրացում չի տեսնում:


Սկզբնաղբյուրը՝ tert.am

Նույն շարքից