Զարմանալի է, բայց նույնիսկ այս օրերին գնտվում են քաղաքական գործիչներ, ովքեր չեն մոռանում իրենց կապրիզների մասին: ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում նշանակված ասուլիսը վերջին պահին չեղյալ համարեց՝ ասելով, թե մինչև երեք հեռուստաընկերություններից ներկայացուցիչ չլինի, ինքը չի կարող ներկայանալ լրագրողների մոտ:
Նրա օգնական Վարդան Քոչարյանն էլ ասաց, թե մենք միշտ էլ դնում ենք այդ պայմանը, ի՞նչ կապ ունի, որ պատերազմական վիճակ է:
Ստացվում է, որ եթե հանկարծ այս օրերին Ուրիխանյանի կարիք զգացվի, պետք է հաշվի առնենք, որ երիտասարդը կապրիզներ ունի և միայն դրանք բավարարելուց հետո կարելի է ակնկալել վերջինիս մասնակցությունը կամ օգնությունը որևէ տեղ: