Հայաստան Քաղաքական 

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է սահմանամերձ շրջանների բնակիչներին զենք տալ

ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը, անդրադառնալով պատգամավորների կողմից հնչող առաջարկներին, հայտարարեց, որ  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսք բարձրացրեց զենքի օրինականացման մասին, և առաջարկեց սահմանամերձ գյուղերի բնակիչներին այդպիսի իրավունք տալ:

«Պետք  է հստակեցնենք, թե խոսքը մասնավորապես ո՞ր զենքի մասին է գնում: Եթե քաղաքացիական զենքի մասին է, ապա գոյություն ունի օրենքով սահմանված կարգ՝ համապատասխան թույլտվություն ստանալու համար, և քաղաքացիները որոշակի պայմաններում կարող են քաղաքացիական զենք ունենալ, իսկ եթե  մարտական, ապա գործող օրենքը չի նախատեսում այդպիսի հնարավորություն: Մենք կարող ենք, սակայն, այս  հարցը քննարկել ինչպես ներկայացվող փաթեթի, այնպես էլ առանձին քննարկումների շրջանակում»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ մարտական զենքն օրենքով կիրառելի չի համարվում:

Կ. Նահապետյանը թեև առաջարկեց այդ հարցի հետ կապված խորքային քննարկումներ կազմակերպել՝ համապատասխան որոշում կայացնելու նպատակով, սակայն շեշտեց, որ առայժմ պետք չէ հուսահատվել և պետք է հավատալ ու վստահել բանակին:

«Ստեղծված իրավիճակը թելադրում է մշակել նոր մոտեցումներ:  Եթե պետք է դիտարկել ձեր առաջարկը վերջին զարգացումների ֆոնին, ապա կարելի է այդ համատեքստում նոր  որոշումներ մշակել, որպեսզի կարողանանք ապահովել նաև սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգությունը, բայց կարծում եմ, որ առայժմ դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց նա:

Նույն շարքից