Հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում նոյեմբերի 24-ին, ժամը 11.40-ին հաղորդում է ստացվել, որ «աջ ուսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 52-ամյա քաղաքացուհի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ քաղաքացուհին վնասվածքը ստացել է նոյեմբերի 21-ին, ժամը 17.00-ին, Երևանի Գյուրջյան փողոցում, թիվ 73 երթուղու միկրոավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: