Քաղաքական Միջազգային 

Թուրքիայում «հայ» բառը դեռ օգտագործվում է որպես «հայհոյանք». պատգամավոր

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուին՝ Թուրքիայի հայ համայնքին թիրախավորող հայտարարություններ անելու համար։ Հայտնում է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթը։

Փայլանը մասնավորապես հիշատակել է ապրիլի 3-ին Բրուքինգսի ինստիտուտում ունեցած Էրդողանի ելույթում, որում նա հայտարարել էր, թե իր թիկնապահները բռնություն են գործադրել իր դեմ նախապես կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, քանի որ «այնտեղ գտնվել են ոչ միայն Թուրքիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչները, այլև այնտեղ է գտնվել նաև ASALA-ն»։

 Փայլանը նաև հայտարարել է, որ անվտանգության ուժերի ներկայացուցիչները շրջապատման մեջ գտնվող քաղաքների պատերին արել են մի շարք գրառումներ, որոնք վկայել են, որ Թուրքիայում «հայ» բառը դեռ օգտագործվում է որպես «հայհոյանք»։ Փայլանն ընդգծել է, որ իրենք դատապարտում են հայ համայնքին թիրախավորող, հայերի հանդեպ ատելություն սերմանող հայտարարությունները։ Փայլանը հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահն ու վարչապետն այլևս նման հայտարարություններ չեն անի։

Նույն շարքից