Քաղաքական 

Թուրքիան մինչև վերջ կանգնելու է Ադրբեջանի թիկունքին. Դավութօղլու

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան ղարաբաղյան հակամարտության հարցում լիակատար կերպով աջակցում է Բաքվին, դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղը գրավելու Բաքվի մտադրությանը: Այս մասին գրում է ria.ru-ն:

Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցութան անդամների հետ հանդիպման ժամանակ Դավութօղլուն ասել է՝ թող ամբողջ աշխարհն իմանա, որ Թուրքիան մինչև վերջ կանգնելու է եղբայրական Ադրբեջանի թիկունքին և հասնելու է Արցախը գրավելուն: Նա նաև նշել է, որ զոհված ադրբեջանցիները նաև Թուրքիայի հերոսներն են:

Նույն շարքից