Հասարակություն 

Ամենաթանկ ընթրիքը Երախտագիտության օրվա առթիվ

Այս տարի Old Homestead Steakhouse ռեստորանը, որը գտնվում է Նյու Յորքում, սահմանել նոր ռեկորդ: Այս ռեստորանում Երախտագիտության օրվա առթիվ մատուցվելու է ամենաթանկ ընթրիքը:  Ընթրիքը նախատեսված է 4հոգու համար և արժե 35.000դոլար: Ընթրիքը բաղկացած է 9 տեսակի ճաշատեսակներից:

 

Հիմնական ուտեստը հնդկահավն է, որը լցոնված է Ճապոնիայից բերված տավարի մսով: Բացի այդ հյուրերի կհյուրասիրեն դդում, որը պատրաստված կլինի սունկի սոուսով, քաղցր կարտոֆիլի խյուս և սև ձկնկիթ:

Ընթրիքին կմատուցվի մի քանի տեսակի շամպայներ և շոտլանդական գինիներ:

Բացի ընթրիքից հյուրերը կսովորեն Turkey Trot պարը, որը շատ հայտնի էր 20-րդ դարում: 

Նույն շարքից