Հայաստան Քաղաքական 

Դավիթ Տոնոյանը ԵՄ երկրների դեսպաններին է ներկայացրել շփման գծում իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին:

Հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպաններին ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կողմից Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի հետևանքով իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ ասվում է. «Դավիթ Տոնոյանը նշել է, որ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի խոսուն ապացույցը հայկական կողմում Ադրբեջանի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողների դիակների և խոցված տեխնիկայի առկայությունն է:

Հանդիպման մասնակից դեսպանները խորը մտահոգություն են հայտնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին 24 ժամվա ընթացքում իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ:

Քննարկվել են նաև Ադրբեջանի ագրեսիայի հնարավոր դրդապատճառները և ռազմական գործողությունների վերջնարդյունքից Ադրբեջանի ակնկալիքները:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԵՄ անդամ պետությունների դեսպանների ուշադրությունը հրավիրել է նաև հայ զինծառայողների մարտական բարձր պատրաստվածության, տոկունության և հայկական կողմի զուսպ, հավասարակշռված գործողությունների վրա»:

Նույն շարքից