ԵՏՄ-ում որոշել են հետաձգել Երևանում վարչապետերի գագաթաժողովըկ: Հանդիպման ամսաթիվը տեղափոխվել է, այն կկայանա ավելի ուշ, փոխանցում են ռուսական ԶԼՄ-երը։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Երևան այցի մասին հայտարարվել էր մարտի 24-ին: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ ապրիլի 7-8-ը Մեդվեդևը կայցելի Հայաստան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, ինչպես նաև բանակցություններ կվարի Հայաստանի ղեկավարության հետ:
Բանակցությունների ընթացքում քննարկվելու էր նաև համագործակցությունն առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում:
ՌԴ կառավարությունում հայտնել են, որ չնայած Մեդվեդևի այցը չեղյալ է համարվում, առաջնային խումբն արդեն մեկնել է Երևան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտաքին գերատեսչությունը հայտնել էր, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղյալ չի հայտարարի Բաքու այցը: