Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանն ավելի քան 100 տոննա անհրաժեշտ սնունդ է ուղարկել ԼՂՀ

Երևանի քաղաքապետարանից այսօր Ստեփանակերտ ուղևորվեց ավելի քան 100 տոննա նպարեղեն, պահածո ու անհրաժեշտ սննդով բեռնված ավտոշարասյուն:

Ծրագիրը կազմվել է ԼՂՀ կառավարության կողմից ստեղծված Օպերատիվ շտաբից և Ստեփանակերտի քաղաքապետարանից առաջնահերթ օգնության և աջակցության կարիքները հստակեցնելու արդյունքում:
Այս նախաձեռնության իրականացման հարցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից բացի իրենց աջակցությունն են ցուցաբերել «Ապավեն», «Երևան ջուր», «Սանիթեք», Կ. Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն և «Երքաղլույս» ընկերությունները:
Մշտական կապի մեջ լինելով Ստեփանակերտի հետ՝ Երևանի քաղաքապետարանն անհրաժեշտության դեպքում կշարունակի ցուցաբերել աջակցությունը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ed66f68946ed5ee5db43484f5c9967f9dc931733

Նույն շարքից