Ռուսասկան կողմի նախաձեռնությամբ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջև:
Կրեմլի կայքի հաղորդագրության համաձայն՝ մանրամասն քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերջին զարգացումները: Լուրջ մտահոգություն հայտնելով` պայմանավորված լայնամասշտաբ զինված բախումներով, որոնք բերել են բազմաթիվ զոհերի, Վլադիմիր Պուտինը երկու կողմերին էլ կոչ է արել անհապաղ ապահովել ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը և հրադադարի ռեժիմի պահպանումը:
«Նշվում է, որ Ռուսաստանն ապահովում է և կապահովի անհրաժեշտ միջնորդական քայլերը, որոնք կոչված են նպաստելու իրավիճակի նորմալացմանը»,- գրված է հաղորդագրությունում:
Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի վերսկսման կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղիների հետագա որոնման նպատակով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կապ պահպանել տարբեր ձևաչափերով: