Հասարակություն 

Եղեգնաձորի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել

analitik.am

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ` տեղական ժամանակով ժամը 22.47-ին, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Եղեգնաձոր քաղաքից 10 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:


  Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.710 և արևելյան երկայնության 45.440: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:   Երկրաշարժը զգացվել է Եղեգնաձոր քաղաքում և մոտակա բնակավայրերում: 

Նույն շարքից