Քաղաքական Միջազգային 

Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի  և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ` քննարկելով  Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տիրող մտահոգիչ իրավիճակը:

Ինչպես հաղորդվում է Եվրոպական արտաքաին քաղաքականության գերատեսչության կայքում`  Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել անհապաղ կասեցնել բռնության սրումը, վերջ դնել քաղաքացիական անձանց  թիրախավորմանը և պահպանել հրադադարի ռեժիմը:  ԵՄ գերագույն հանձնակատարը հիշեցրել է, որ լայնածավալ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում:

Կայքում նշվում է նաև, որ Մոգերինին անձամ սերպ կապ կպահպանի Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:

Նույն շարքից