Հայաստան Քաղաքական 

ԼՂ իրավիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի միջխորհրդարանական պատվիրակություններին. Շարմազանով

ԼՂ իրավիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի միջխորհրդարանական պատվիրակություններին: Այս մասին ապրիլի 5-ին լրագրողներին հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ մասնակցել է խորհրդարանում անցկացված դռնփակ նիստի:

«Մեր խնդիրը հակառակորդին հրադադար պարտադրելն է, եւ արդեն հաջորդ շաբաթ մեր պատվիրակություններն այդ աշխատանքը կսկսեն այս կամ այն միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նիստերում:

Մենք ոգեշնչված ենք: ԼՂՀ պաշտպանության բանակն ու մեր զինված ուժերը միասնական են: Այդ հարցում իշխանություն կամ ընդդիմություն, Հայաստանի կամ Ղարաբաղի հայեր չկան»,- հավելեց նա:

Նույն շարքից