ԱՄՆ-ը ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին կողմերի հայտարարությունը կպահպանվի և կդառնա կայուն, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչին:
«Մենք կողմերին կոչ ենք անում անմիջապես և վերջնական դադարեցնել թշնամական գործողությունները, խստորեն պահպանել հրադադարը և զերծ մնալ գոյություն ունեցող անկայուն իրավիճակից օգուտներ քաղելուց»,- գրված է հայտարարությունում:
Ամերիկյան դիվանագետը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ցույց է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հակամարտության կարգավորման նպատակով հրատապ բանակցությունների անհրաժեշտությունը: