Հայաստան Քաղաքական 

Շավարշ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի խորհրդարանի փոխխոսնակի հետ

Հայ-իսրայելական հարաբերություններն են քննարկվել ապրիլի 5-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի եւ Հայաստանում գտնվող Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հանդիպմանը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ընդգծելով երկկողմ համագործակցության խթանման գործում խորհրդարանական դիվանագիտության կարեւոր դերը:

ԱԳ նախարարի տեղակալը Կնեսեթի փոխխոսնակին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը:

Նույն շարքից