ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը առաջիկա ժամերին հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ եւ վերջինիս կտեղեկացնի, որ Երեւան կժամանի ապրիլի 7-ին, իսկ այնուհետեւ կայցելի Բաքու: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը:
Իսկ ինչ վերաբերվում է Եվրաասիական տնտեսական համագործակցության շրջանակներում անդամ երկրների վարչապետների հանդիպմանն, ապա այն տեղի կունենա ավելի ուշ Մոսկվայում: Այս մասին տեղեկացրել է ՌԴ վարչապետի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան: