Հասարակություն 

Ավստրալիայի բանակում ոտնձգությունների վերաբերյալ զեկույց են ներկայացրել

analitik.am

Սեռական ոտնձգությունների և ծաղրելու համար կասկածվող ավելի քան 1 100 ավստրալացի զինծառայող մինչև հիմա ծառայում է: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտնի է դարձել կառավարական հետաքննությա արդյունքում:

Հետաքննությունն Ավստրալիայի զինված ուժերում վատ վերաբերմունքից մոտ 2 500 բողոք է ստացել, որոնցից որոշները վերաբերում են 1940-ական թթ.:

80 գործ փոխանցվել է ոստիկանությանը, ևս 40-ում կարգապահական տույժի հարց է դրված:

Հետաքննության զեկույցում նշվում է, որ Ավստրալիայի պաշտպանության ուժերի նկատմամբ վստահությունը կարող է նվազել, եթե պարզվի, որ օրինախախտները բարձր պաշտոններ են զբաղեցրել:

Նույն շարքից