Հասարակություն 

Ձերբակալվել է Սերբիայի ամենահարուստ գործարարներից մեկը

analitik.am

Բելգրադի օդանավակայանում ոստիկանությունը երեկ երեկոյան ձերբակալել է Սերբիայի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ «Ֆարմակոմ» ընկերության սեփականատեր Միրոսլավ Բոգիչևին, ով կասկածվում է ծառայողական պարտականությունները չարաշահելու և մոտ 15 մլն եվրո գումարի չափով խարդախության կասկածանքով։ ՆԳՆ-ում հայտնել են, որ նա փորձել է հեռանալ երկրից, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Բոգիչևիչի հետ ձերբակալվել է նաև Բելգրադի Առևտրային բանկի վարկային հանձնաժողովի ղեկավար Միոդրագ Սալաիան և բանկի և ընկերության ևս 4 աշխատակից։ Ենթադրվում է, որ 2012թ. հոկտեմբերից մինչև 2013թ. մարտ Բոգիչևիչի և Սալաիայի պայմանավորվածության շնորհիվ բանկը վարկեր է տրմադրել ընկերությունների, որոնց երաշխավորը եղել է «Ֆարմակոմ» ընկերությունը, որոնք էլ նույն օրն այդ գումարները վարկի տեսքով փոխանցել են «Ֆարմակոմ»-ին։

Նույն շարքից