Հասարակություն 

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ–տեղ առկա է մերկասառույց

analitik.am

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Սևանից դեպի Դիլիջանի թունել և դեպի Գավառ, Գորիսից Կապան տանող ճանապարհահատվածներում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից