Հասարակություն 

Եթե յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իր արժեհամակարգը փոխի, ապա երկիրն էլ կփոխվի. Ա. Հովհաննիսյան

analitik.am

«Անալիտիկ» կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

«Ինչպե՞ս կարելի է ապրել մի երկրում, որտեղ մարդիկ դեմ են աշխատավարձի բարձրացմանը, որտեղ բոլորը միայն կաշառում ու կաշառվում են, որտեղ քաղաքական գործիչները խաբում են, հասարակությունն էլ գումարով ձայներ է տալիս այդ նույն քաղաքական գործիչներին ու ուժերին... Այս անհեթեթ բողոքը կարող եմ երկար շարունակել, բայց հիմա հարց, Իսկ այդ երկրում ապրող մարդի՞կ չեն ձևավորել նույն իշխանություն, ընդդիմություն, ընտրազանգված, պետական աշխատակիցներ և այսպես շարունակ:

 

Հարգելիներս, ինչքա՞ն կարելի է կանգնել հայելու դիմաց և մեղադրել երրորդ անձին, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, եթե իր արժեհամակարգը փոխի, երկիրն էլ կփոխվի»:

Նույն շարքից