Հասարակություն 

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

analitik.am

 Սևանից Դիլիջանի թունել, Գորիսից Կապան տանող ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, տեղ- տեղ մերկասառույց է: Աշտարակի, Թալինի, Մարալիկի, Լոռու և Թումանյանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Ինչպես  տեղեկացնում են  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ից,  անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից