Հասարակություն 

Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում

analitik.am

Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-ին գիշերը, դեկտեմբերի 1-2-ին շրջանների մեծ մասում, նոյեմբերի 28-ի ցերեկը և 29-30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:  Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ին կնվազի 2-3 աստիճանով: Քամին հարավարևելյան` 2-7 մ/վրկ արագությամբ:


Երևանում նոյեմբերի 28-ին գիշերը, դեկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 28-ի ցերեկը և 29-30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Նոյեմբերի 28-29-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +8 աստիճան, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին` +7 աստիճան: 

Նույն շարքից