Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության վարաչպետեր Դմիտրի Մեդվեդևը և Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում խոսել են Արցախում տիրող իրավիճակի մասին, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: Այս մասի գրում է interfax.ru-ն:
Հեռախոսազրույցի ժամանակ Մեդվեդևն իր անհանգստություննէ հայտնել՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ: ՌԴ վարչապետը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները և որքան հնարավոր է շուտ վերսկսել հարցի քաղաքական կարգավորումը:
Մեդվեդևը նաև հաստատել է, որ Հայաստանում կլինի ապրիլի 7-8-ին: Այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերութան, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ ոլորտների մասով:
Երևանից ՌԴ վարչապետը կմեկնի Բաքու: