Պանաման կարելի է համարել ռեկորդակիր երկիր Անկախության օրեր ունենալու տեսանկյունից: Նոյեմբերի 3-ին նշվում է Պանամայի՝ Կոլուբիայից անկախանալու օրը, մեկ շաբաթ անց՝ անկախության հռչակման օրը:
Օրացույցում անկախությանը նվիրված տոնական օրերը եզրափակվում են նոյեմբերի 28-ով, որն ընդունված է նշել որպես Իսպանիայից անկախանալու օր:
1821թ.-ի այդ օրը Պանաման հռչակեց իր անկախացումը Իսպանիայից և մտավ մի քանի լատինոամերիկյան երկրներ միավորած Մեծ Կոլումբիա պետության կազմի մեջ:
Նոյեմբերի 28-ը Պանամայում տոնվում է մեծ հանդիսավորությամբ, ուրախ միջոցառումներով, շքերթներով և այլն: