ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է, որ առավոտյան մեկնում է Բաքու: Իր գրառման մեջ նա ընդգծել է նաև անհապաղ հրադադարի և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:
«Մեզ անհրաժեշտ են անհապաղ հրադադար և բանակցություններ, որոնք կտանեն համապարփակ լուծման: Առավոտյան կուղևորվեմ Բաքու՝ հանդիպումներ անցկացնելու համար»,- գրել է համանախագահը