Ռազմական գլխավոր 

ԼՂՀ ՊԲ–ն հրապարակել է ադրբեջանցի զինծառայողների լուսանկարները, որոնք հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու պահին

 

ԼՂՀ ՊԲ–ն հրապարակել է ադրբեջանցիների լուսանկարները, որոնք հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու պահին

Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարատական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի  ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ, տեղեկացնում է  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Սրանք այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակներն են, ովքեր հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին:

Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ: Ռազմաճակատում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

Նույն շարքից