Ապրիլի 6-ին մեկնարկում է ՀՀ նախագահի այցը Գերմանիա: Ապրիլի 6-7-ը կկայանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի Արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: