Իտալական Պադուայում 6-ամսական երեխայի ծնողներին ոստիկանությունում հետաքննել են այն բանից հետո, երբ նրանց երեխայի արյան մեջ կոկաինի ստուգման արդյունքը դրական է եղել, հայտնում է Corriere Del Veneto-ն:
Երկու ծնողներն էլ բուժում են ստանում թմրակախվածությունից: Նրանք հոկտեմբերին հիվանդանոց էին դիմել երեխայի վատ ինքնազգացողության պատճառով, որի մոտ տենդ էր սկսվել, ու աչքերը կարմրել էին:
Մի շարք անալիզներից հետո պարզվել էր, որ երեխան կոկաին է օգտագործել: Հաղորդվում է, որ ծնողները կարող էին դիպչել երեխային թմրանյութի օգտագործումից հետո ձեռքերը չլվացած վիճակում: