Neweurope.eu-ն հայտնում է, որ գերակշռող կաթոլիկ բնակչությամբ Սլովակիան հաջորդ տարի փետրվարին հանրաքվե կանցկացնի՝ միասեռ ամուսնությունների և այլ հարցերով:
Սլովակները կհարցվեն նաև՝ արդյոք ամուսնություն կարող է կոչվել միայն կնոջ ու տղամարդու միությունը, արդյոք միասեռ ծնողները կարող են երեխա որդեգրել, արդյոք երեխաները կարող են չհաճախել դպրոցի սեռական դաստիարակության դասերին, եթե ծնողները համաձայն չեն:
Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Անդրեյ Կիսկան այն բանից հետո, երբ ակտիվիստներն այս հարցով 400.000 ստորագրություն են հավաքել:
Այս հարցադրումների պատասխաններն օրենքի ուժ կունենան, եթե դրանց դրական պատասխանի 5.4 մլն բնակչության 50%-ից ավելին։ Անցած տարի Խորվաթիան հանրաքվեից հետո արգելել էր միասեռ ամուսնությունները: